կարևոր
4960 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-10 10:57
Քաղաքական

Առաջիկայում Ծաղիկ Վարդանյանին կրկին աշխատանքից ազատելու են․ Նա չի պաշտոնավարելու․ «Ժողովուրդ»

Առաջիկայում Ծաղիկ Վարդանյանին կրկին աշխատանքից ազատելու են․ Նա չի պաշտոնավարելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում:

Վերջինս, հիշեցնենք, աշխատանքից ազատվել էր նախորդ տարի՝ հունվարին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ծաղիկ Վարդանյանը, որն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կադրն է համարվում, վեճ է ունեցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ու վերջինս որոշել է Վարդանյանին ազատել աշխատանքից: Դատարանը, սակայն, չեղարկել է Անահիտ Ավանեսյանի որոշումը և վերականգնել է Ծաղիկ Վարդանյանին իր պաշտոնում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊԱԳ-ում Ծաղիկ Վարդանյանի վերադարձը շոկ է առաջացրել, կառույցի աշխատակիցները անակնկալի են եկել: Բանն այն է, որ այս ընթացքում նրա դեմ շատ դավեր են նյութվել, ու մեզ փոխանցեցին, որ Վարդանյանի գալուց կառույցում անհաշտ մթնոլորտ կլինի:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՊԱԳ-ի աղբյուրները փոխանցեցին նաև, որ մեկ տարի առաջ՝ աշխատանքից ազատվելու որոշման մասին իմանալուն պես, Ծաղիկ Վարդանյանը որոշել է դատարկել ողջ աշխատասենյակը. պետությանը պատկանող գույքը՝ աթոռ, աշխատասեղան, հանել է տվել աշխատասենյակից: Մեր աղբյուրներից տեղեկացանք նաև, որ առաջիկայում Վարդանյանին կրկին աշխատանքից ազատելու են: Նա չի պաշտոնավարելու:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Ծաղիկ Վարդանյանին, որը պարզաբանեց, որ բացառապես իրեն պատկանող գույքն է վերցրել. «Նման բան չի եղել, բացառապես ինձ պատկանող գույքն եմ հանել աշխատասենյակից: Եթե ես գույք տարած լինեի, դրա մասին բարձրաձայնած կլինեին, հիմա մեկ էլ հիշեցին, որ գույք եմ տարել: Ես իմ անձնական գույքն եմ վերցրել՝ նկարներ, սրբապատկեր, ոչ մի ուրիշ բան չկա: Այնտեղ տանելու բան էլ չկա. 30 տարվա վաղեմության գույք է, շնորհակալ եմ այդ գույքից»,- ասաց Վարդանյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում