կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-30 11:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմեք «02 լրատվականին»՝ կիմանաք հավերին բերման ենթարկելու վայրը․ ոստիկանը՝ ակցիայի մասնակից հավերի մասին

Դիմեք «02 լրատվականին»՝ կիմանաք հավերին բերման ենթարկելու վայրը՝ Yerkir.am-ին ասաց Հանրապետության հրապարակի ակցիան ապօրինի ցրած կարմիրբերետավոր ոստիկանը, որը վստահեցրեց, որ չգիտի ուր են տարել ակցիայի մասնակից հավերին։

«Ազատագրում վախերից և վախկոտությունից» թեմայով՝ Ազատագրական շարժման նախաձեռնությամբ Հանրապետության հրապարակում հավեր են բաց թողել Քաղաքացու օրը, որոնց բերման ենթարկել ոստիկանները։

Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին միավորվեն համազգային հանրահավաքում։

Մանրամասն՝ տեսանյութում․