Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հասմիկ Պողոսյանը շատ բան արեց, շատ հարցեր լուծվեցին նրա օրոք: Yerkir.am_ի հետ զրույցում ասաց նախագահի խորհրդական, ՌԴ-ումՀայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը: Ըստ նրա` Պողոսյանի պաշտոնավարման ընթացքում մշակութային դաշտում զգալի դրական տեղաշարժ նկատվեց:
Հարցին, թե ասում են` այս կառավարությունը ժամանակավոր է և կարո՞ղ ենք ասել, որ մշակութային դաշտում որևէ լուրջ տեղաշարժեր չեն լինի` հաշվի առնելով Սմբատյանի` մշակութային կյանքում բոլոր մանրամասների մասին տեղյակ լինելու փաստը, Սմբատյանը պատասխանեց, որ դա արդեն Արմեն Ամիրյանից է կախված.«Ես կարող եմ ասել, որ վերջին տարիներին շատ բան է արվել, և մենք այսօր աշխարհին կարող ենք ներկայանալ մշակույթով: Այսօր մենք ստեղծել ենք մի երաժշտական բազա, որը կարող է ամբողջ աշխարհին ներկայանալ և այն էլ` եվրոպական մակարդակով: Գիտե՞ք` ինչքան ուսանողներ են տանում մեզանից` շատ մեծ քանակությամբ, և վճարում են, որ տանեն»:
Մեր հաջորդ հարցին, թե տեսնո՞ւմ եք Արմեն Ամիրյանին պաշտոնավարելիս հետագա 4 տարիների ընթացքում, Սմբատյանը պատասխանեց, որ բարդ հարց է.«Ամիրյանը լավ մարդ է, բնագավառը, մշակույթը գիտի, ամբողջ կյանքում ռադիոյում է աշխատել: Թե ինչ կլինի, ժամանակը ցույց կտա, բայց կարծում եմ` դժվար կլինի խանգարել ու մշակութային կյանքում պրոբլեմներ ստեղծել, քանի որ այս ոլորտի մարդիկ շատ լավ տեսնում են` ինչ է պետք: Բացի այդ, կան ուժեղ մարդիկ, որոնք պետք է այդ ճանապարհը ցույց տան, թե ինչպես է պետք զարգանալ, այսինքն` միայն նախարարից չի կախված»: