կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-16 12:09
Քաղաքական

Հաճոյանալու համար ամեն բան կասեն. Արմեն Ամիրյանը՝ Սեյրան Օհանյանի հայտարարության մասին

Հաճոյանալու համար ամեն բան կասեն. Արմեն Ամիրյանը՝ Սեյրան Օհանյանի հայտարարության մասին

Կառավարության նիստից հետո մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, պատասխանելով հարցին, թե ինքը կշարունակի՞ պաշտոնավարել նախարարի պաշտոնում, եթե Հանրապետականը քաղաքական մեծամասնություն ունենա, ասաց, որ եթե Հանրապետականը մեծամասնություն ունենա խորհրդարանում, ապա վարչապետ Կարեն Կարապետյանի թիմին կտրվի հնարավորություն շարունակելու արդեն սկսած ծրագրերը:

Հարցին, թե, լինելով նոր մարդ կուսակցությունում, ի՞նչ նոր միտք է ներմուծելու քաղաքականություն, ՀՀԿ համամասնական ցուցակի հինգերորդ տեղում գտնվող Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Թույլ տվեք այդ նոր մտքերն արտահայտել արդեն քարոզարշավի ժամանակ»:

Նախարարին հարցրեցին, թե արդյո՞ք Հայաստանում քաղբանտարկյալներ կան, ինչպես կարծում է պաշտպանության նախկին նախարար և արդեն ընդդիմադիր դաշտում գործող Սեյրան Օհանյանը, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Նախընտրական շրջան է, հաճոյանալու համար ամեն բան կասեն»:

Նախարարը խոսեց նաև ներդրումային ծրագրերի մասին` ասելով, որ ունեն 17 ներդրումային ծրագրեր, որոնց մեծ մասն արդեն մեկնարկել է, առաջիկա մեկ-երկու ամիսներին արդեն իրականություն կդառնան: Կա նաև նոր գաղափար` Հաղպատում կառուցել Սայաթ-Նովայի թանգարանը: