Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս մեծ աղմուկ բարձրացավ «Ռեինկարնացիա» խմբի շուրջ, քանի որ խումբը ՀՀԿ-ի քարոզարշավի երգն էր կատարում, իսկ «Ֆեյսբուք»-ում գրել էին, թե պետք չէ քաղաքականացնել իրենց կատարումը:
Yerkir.am-ը զրուցեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ` փորձելով հասկանալ այդ կապակցությամբ նրա կարծիքը: Նախարարը նշեց, որ կուսակցությունները, առհասարակ, հասարակության հայելին են, և մեր հասարակության մեջ ոչ միայն մշակութային գործիչներ կան, երաժիշտներ, «Ռեինկարնացիա», այլ նաև` ինժեներներ, շինարարներ, ճարտարապետներ, բանվորներ ու տաքսու վարորդներ: «Երբ նայում ենք այդ տեսահոլովակը, այնտեղ շատ մարդ կա, պարզապես միայն ճանաչում ենք «Ռեինկարնացիա»-ին, և դա որակել, թե մշակույթի գործիչներն օգտագործվում են քարոզարշավում, սխալ է: Մեր կուսակցության քարոզարշավի տեսահոլովակի մեջ ներկայացված է մեր հանրությունը: Այդ հանրության մեջ մենք մատնանշում ենք այն մարդկանց, ում ճանաչում ենք»,- ասաց Ամիրյանը:
Մեր հարցին` այսինքն` պետք չէ՞ քաղաքականացնել երևույթը, նա պատասխանեց. որ չի կարծում: «Մենք խոսում ենք վաղվա օրվա, մեր պայծառ ապագայի մասին, այն ապագայի, որը տեսնում ենք, խոսում ենք էլ ավելի լավ հայրենիքի մասին, այն մասին, թե ով կարող է ավելի լավ դա անել, եթե ոչ մեր կուսակցությունը: Սա է գաղափարը»,- ասաց Ամիրյանը: