|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում աշխատած ադրբեջանցի լրագրող Նամիկ Հասանովին օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ է կասկածում: Այդ մասին նա պատմել է haqqin.az-ին:
Հասանովի խոսքով` նա վերջին 8 տարիներին աշխատել է տարբեր ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ների համար: 2016-2018 թվականներին եղել է Report-ի հատուկ թղթակիցը:
Բաքու կատարած հերթական այցից վերադառնալուց հետո ռուս-ադրբեջանական սահմանին նրան զգուշացրել են ԱԴԾ-ի կասկածների մասին: Նրան հետ են ուղարկել` ասելով, որ եթե վերադառնա ՌԴ, ապա անհապաղ կձերբակալվի: