Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մոսկվայի «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր, ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը Շվեյցարիայում կասկածվում է խարդախության մեջ, նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին գրում է Коммерсантъ-ը՝ իր աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ գործը հարուցվել է БМ-банк-ի հարցումով. 2012-2014 թվականներին բանկն Իսմայիլովի ընկերությանը 230 մլն դոլարի վարկ է տրամադրել, որը չի վերադարձվել: Պարտքն այժմ կազմում է 15 մլրդ ռուբլի: Բանկը պնդում է, որ միջոցների մի մասն ուղարկել են Շվեյցարիա, որտեղ Իսմայիլովի անունով մի քանի ընկերություն է ձևակերպված:
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ ՌԴ ՔԿ-ն հեռակա կարգով մեղադրանք է առաջադրել ադրբեջանցի հայտնի գործարար Թելման Իսմայիլովին սպանության գործով և նրան կալանավորելու որոշում կայացրել: