Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, հայ-իրաքյան հանձնաժողովի համանախագահ Դավիթ Լոքյանը և Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, հանձնաժողովի իրաքյան համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին երկօրյա նիստի աշխատանքների ավարտին սեպտեմբերի 26-ին ստորագրել են տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական հարցերով հայ-իրաքյան հանձնաժողովի 4-րդ նիստի համատեղ արձանագրությունը:
Կողմերը համաձայնել են, որ կարևոր է ստեղծել նոր պայմաններ՝ նպատակ ունենալով երկկողմ համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի վրա: Հանձնաժողովի համանախագահները հայտարարել են, որ երկկողմանի համագործակցության ոլորտները բազմաթիվ են. առևտրաշրջանառություն, ներդրումներ, բանկային և նավթային համակարգ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, մշակութային, էներգետիկ, կրթական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաներ, երիտասարդություն, դիվանագիտություն և այլն: Ընդգծվել է հատկապես Հայաստանից Իրաք ցամաքային ճանապարհով բեռափոխադրումների կազմակերպման հարցը: Կողմերը համաձայնել են խրախուսել երկու երկրների գործարարներին՝ ստեղծել համատեղ ձեռնարկություններ ներդրումների բոլոր ոլորտներում:
Նախարար Դ. Լոքյանի խոսքով, երկօրյա նիստի ընթացքում Ֆիքսվել են այնպիսի առանձնահատուկ ուղղություններ, որոնք հետագա աշխատանքի ընթացքում հստակ արդյունք են ապահովելու: «Արձանագրված ուղղությունները խիստ շոշափելի են և ռեալ, և ամենափոքր ակտիվության պարագայում կարող ենք արձանագրել լրջագույն արդյունքներ: Առաջին կարևոր խնդիրը, որ հանձնաժողովը պարզաբանել է, դա առևտրային ոլորտում երկու երկրների համագործակցության խնդիրն է: Իրաքյան կողմն առաջարկում է, որ մենք անպայման Բաղդադում ունենանք մշտական գործող ապրանքային ցուցահանդես, ինչը հնարավորություն կտա ապահովել մեր երկրի արտադրանքի ծանոթացումը Իրաքում: Առաջարկ է եղել ակտիվ մասնակցել նաև այս տարի Բաղդադում կայանալիք տոնավաճառին:
Բոլորիս հասկանալի է, որ Հայաստան-Իրաք հարաբերությունների դաշտը խիստ փոխշահավետ է: Կարողություններ, հնարավորություններ կան յուրաքանչյուր երկրում և մեր թիմերին է վստահված այդ խնդիրը լուծել ու մենք պատավոր ենք այն իրականացնել»,-ասել է նախարար Լոքյանը: Նա իր գոհունակությունն է հայտնել հանձնաժողովի անդամներին, փոխնահագահներին, որոնք ջանք են դրել երկկողմանի հարաբերություններն ակտիվացնելու համար:
Իրաքյան համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին նույնպես շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին հետևողական աշխատանքի համար: «Այս նիստը շատ մեծ նշանակություն ունի բոլորիս համար և փաստաթուղթը, որը ստորագրեցինք, համապարփակ է և ընդգրկում է այն բոլոր կարևորագույն ոլորտները, որոնց մասին նշեց նախարար Լոքյանը: Հույս ունեմ, որ Իրաքի և Հայաստանի համար կարևոր ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն մոտ ապագայում: Կարևորում եմ տնտեսական և ֆինանսական համագործակցումը երկու երկրների Կենտրոնական, նաև մասնավոր բանկերի միջև և ընդհանուր մեխանիզմի մշակումը: Մենք պայմանավորվել ենք ակտիվացնել մշակույթի, զբոսաշրջության ոլորտները, քանի որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է և վստահաբար կարող ենք դա կյանքի կոչել: Այդ համատեքստում պայմանավորվել ենք խրախուսել իրաքցի տուրիստների այցը Հայաստան և արագ կարգավորել օդային և ցամաքային ճանապարհներով փոխադրումների հարցը: Մեր պատվիրակությունը ներառում է բոլոր նախարարություններից աշխատակիցներ և լիահույս ենք, որ հաջորդ տարի կյանքի կոչած կլինենք այս բոլոր կետերը»,-ասել է իրաքյան համանախագահը:
Համանախագահների ելույթից հետո ստորագրված արձանագրության և հետագա անելիքների մասին կարծիքներ են հայտնել նաև երկու երկրների դեսպանները, կառավարությունների ներկայացուցիչները: Նիստի ավարտից հետո կայացած ասուլիսում հայ-իրաքյան հանձնաժողովի համանախագահները ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացրել են ստորագրված արձանագրության հիմնական ուղղությունները, առաջիկա անելիքները, պատասխանել լրագրողների հարցերին:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն