|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր խորհրդարանում պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի:
Հարցին, թե այս ընթացքում ի՞նչ փոփոխություններ է ձեռնարկել, մարզերի, մարզպետերի հետ կապված եղե՞լ են խորհրդակցություններ, նախարարը պատասխանեց. «Բազմաթիվ խորհրդակցություններ են եղել` ինչպես ինձ մոտ, այնպես էլ` վարչապետի, տրվել են հանձնարարականներ` ծրագրերն իրականացնելու, տեմպերն արագացնելու հետ կապված և այլն»:
Դավիթ Լոքյանը վստահեցրեց` իր ղեկավարած կառույցն ընտրական գործընթացներին չի միջամտելու: Ըստ նրա` առաջիկայում կպատրաստվի փաստաթուղթ, որում հստակ նշված կլինեն մարզերի զարգացման հեռանկարները:
Նա հերքեց տեղեկություններն այն մասին, թե Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը դաշնակցականների է ընդունել աշխատանքի: «Դա մարզպետի իրավասության ներքո է, բայց չեմ կարծում, որ ամբողջ կազմը ՀՅԴ-ից է»,- ասաց նախարարը: Ըստ Լոքյանի` մարզպետը հայեցողական պաշտոններում կարող է նշանակել այն անձանց, ովքեր իր շրջանակից են: