Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը համոզված է, որ սահմանադրական փոփոխություններից երկիրը, բացի օգուտից, որևէ վնաս չի կրի: Էջմիածինցիների հետ հանդիպման ժամանակ Լոքյանը նշեց, որ այսօր մեր երկիրը հասել է զարգացման որոշակի աստիճանի, երբ ծագել է սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությամբ` մեծանում է պաշտոնատար անձի կախվածությունը քաղաքացուց: «Վարչապետը պարտավոր է յուրաքանչյուր տարի խորհրդարանի առջև երկրի սոցիալ-տնտեսական, ֆինանսական, պաշտպանական և այլ հարցերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել: Բավական է վարչապետի հաշվետվությունը խորհրդարանում որոշակի սանդղակի չբավարարի, փոքր թվով պատգամավորներով` 1/5-րդի չափով, կարող են վարչապետի անվստահության հարցը բարձրացնել»,- ասաց Լոքյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերը խորհրդարանում վարչապետի անվստահության հարցը չեն կարող բարձրացնել միայն նրա պաշտոնավարման առաջին տարում և պատերազմական դրության պայմաններում: «Դրանից հետո վեց ամիսը մեկ կարող են վարչապետի հրաժարական պահանջել, վարչապետին փոխել»,- պարզաբանեց նա:
Ըստ ՀՅԴ-ականի՝ նոր Սահմանադրությամբ` Ազգային ժողովը կարող է հաշվետվության կանչել վարչապետին և առաջարկել ինչ-որ նախարարի հետ կանչել: «Այսօր նախարարներն ասում են, որ եթե նախագահն իրենց չի ազատում, ուրեմն` վերջ, ժողովուրդը գոհ լինի, թե` ոչ, ոչ մի խնդիր չունեն: Վարչապետն այսօր միայն նայում է՝ իր ղեկավարն իրենից գո՞հ է, թե՞ ոչ, իսկ նոր Սահմանադրությամբ` նա պարտավորված է լինելու առաջնորդվել ժողովրդի տրամադրություններով: Քաղաքական ուժերը չեն կարող պահել մի վարչապետի, ով երկրում փոփոխություններ չի ապահովի»,- ասաց Լոքյանը:
Նրա խոսքով՝ որևէ մտավախություն չկա, որ խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո պատերազմական վիճակում գտնվող մեր երկիրը կարող է թուլանալ: «Այսօր Գերմանիա՞ն, Իտալիա՞ն, թե՞ Իսրայելն է թույլ երկիր, որ ունի կառավարման այդ մոդելը»,- ասաց Լոքյանը և հավաստիացրեց, որ պաշտպանության առումով ժողովուրդը կարող է հանգիստ լինել: «Եթե այսօր անվտանգության խորհուրդը ղեկավարում է երկրի նախագահը, ապա, նոր փոփոխությամբ, այն ղեկավարելու է վարչապետը: Եթե այսօր պաշտպանության նախարարը համարվում է պաշտպանության ընդհանուր պատասխանատուն, այն ժամանակ էլ է նույնը լինելու, միայն ռազմական դրության պայմաններում է վարչապետը դառնալու երկրի գերագույն գլխավոր հրամանատար»:
Լոքյանի խոսքով՝ այսօր աշխարհում խորհրդարանական կառավարում ունեցող 100–ից ավելի երկրներ կան, որոնք ունեն լավագույն պաշտպանական մեխանիզմներ: