|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացավ համերգ` նվիրված Արաքս Մանսուրյանի գործունեության 50 ամյակին:
Հայ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի և նկարիչ Մհեր Մանսուրյանի քույրն է, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան պետրոսյանի մայրը:
Արաքս Մանսուրյանը ծնվել է 1946թ Բեյրութում: 1947թ հայրենադարձել է: 1977թ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1977-1992թթ Երևանի օպերայի և բալետի, 1992թ-ից` Սիդնեյի օպերային թատրոնների մեներգչուհի է:
Դասավանդում է Սիդնեյի կոներվատորիայում` օտարազգիներին ծանոթացնելով հայկակն երգարվեստի հետ: 2015թ-ին Արաքս Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

