Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ` «Կոմիտաս. վերապրում» խորագրով: Համերգային ծրագրում ներառված են Գրիգոր Առաքելյանի կոմիտասյան և ավանդական երաժշտության մշակումները և Վահան Արծրունու «Կոմիտաս` տասը հայտնություն» երգաշարը` Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գրիգոր Առաքելյանը նշեց, որ համերգային ծրագիրը նույնն է, ինչ օգոստոսին կայացած նույնանուն համերգինը: Սակայն, ի տարբերություն նախորդի, այս անգամ ելույթ ունեցողներին /դուդուկահար Էմանուել Հովհաննիսյան, սոպրանո Հասմիկ Բաղդասարյան, ֆլեյտահար Նելլի Մանուկյան/ կմիանա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը:
Վահան Արծրունին էլ նշեց, որ համերգի ժամանակ կներկայացվի «թավ քեմանի» երաժշտական գործիքը, որի հեղինակը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Երիցյանն է: Նա ավելացրեց նաև, որ մինչ այժմ երաժշտական գործիքը չի կիրառվել, քանի որ չի եղել համապատասխան ֆինանսավորում` գործիքը ներկայացնելու համար: