Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ձեզ Արևմտյան երկրներ չե՞ն հրավիրում, թե՞ հրավիրում են, Դուք մերժում ու չեք գնում. այսօր ԱԺ նիստում «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Պատգամավորը նշեց, որ արդեն իսկ լրացել է վարչապետի պաշտոնավարման մեկ տարին, սակայն այս ընթացքում ո՛չ այցեր են եղել արևմտյան երկրներ, ո՛չ էլ այնտեղից ներդրումներ ենք ունեցել:
«Հիմա` արդյո՞ք պատճառն այն է, որ Ձեզ չեն հրավիրում, կամ էլ կարո՞ղ է` Ձեզ հրավիրո՞ւմ են, Դուք մերժում ու չեք գնում: Երկու տարբերակն էլ մեր երկրի համար վատ է»,- ասաց Մարուքյանը:
Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ իրականում ոչ մի այց ինքնանպատակ չպետք է լինի, և եթե իրենք չեն այցելում, չի նշանակում, որ արևմտյան երկրների և տեղի ներդրողների հետ օրակարգ չկա: «Մոտ ժամանակներս նախատեսվում են նման այցեր, և դրանք կլինեն այն ժամանակ, երբ մենք կունենանք օրակարգ, որպեսզի այդ այցերը չվերածվեն տուրիզմի: Ինչ վերաբերում է արևմտյան երկրները տարանջատելուն, ես, կանխագուշակելով հնարավոր հետաքրքրությունը, մի քիչ լայն մասշտաբով կպատասխանեմ. ԵԱՏՄ անդամ լինելով` մենք որևէ այլ շուկայի նկատմամբ թերուշադրություն չենք ցուցաբերել: Ավելին` սպեցիֆիկ շուկաների հետ, ինչպիսիք են Թուրքմենստանը, Ուզբեկստանը, միշտ առնչվում ենք»,- ասաց վարչապետը:
Մարուքյանն էլ հակադարձեց, թե իրեն զարմացնում է, որ մեկ տարվա ընթացքում չի եղել արևմտյան երկրներից ներդրումներ բերելու օրակարգը:
Վարչապետը պատասխանեց, որ օրակարգ ունեն, պարզապես այցեր չկան: «Ձեր խոսքում կողմնակալ վերաբերմունք կա: Մենք ունենք հարաբերություններ արևմտյան երկրների հետ, անպատճառ պետք է ա՞յց ունենանք: Օրակարգ ունեմ, գնում եմ, էլի եմ գնալու, եթե ունենամ օրակարգ»,- ասաց նա: