|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ նիստում նշեց, թե չի հասկանում, թե ինչու է վարչապետն «էդքան անհավես ու անէմոցիա ներկայացնում կառավարության ծրագիրը»: Ըստ նրա` վարչապետն այսպիսին չէր, երբ առաջին անգամ ներկայացնում էր ծրագիրը:
«Այնպիսի տպավորությւոն է, որ ձեզ քիչ առաջ ասել են` այլևս վարչապետ չեք լինելու: Ինձ մի հարց է հետաքրքրում` Դո՞ւք եք լինելու 2018թ.-ին վարչապետ, ասեք` իմանանք, թե ում հետ գործ ունենք: Մեր երկիրը չի կարող այդքան երկար սպասումների մեջ լինել: Եթե այսքան անհավես եք, տպավորություն է` Դուք չեք լինելու հաջորդ վարչապետը»,- ասաց Մարուքյանը:
Ի պատասխան` Կարեն Կարապետյանը նշեց, թե այս պահին գործ ունեն գործող վարչապետի հետ: «Անհավես չեմ ու չգիտեմ` ոնց անեմ, որ նման տպավորություն չթողնեմ: Փաստորեն, կֆիքսեմ, որ համաձայն եմ Ձեզ հետ, քանի որ այդ հարցին պատասխան չունեմ»,- ասաց նա: