Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ղեկավարությունը պետք է արյան անալիզ հանձնի՝ գենետիկորեն հա՞յ են, թե՞ ադրբեջանցի թուրք՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կազմակերպած դիմադրության հանրահավաքին մասնակցող քաղաքացիներից մեկը։
Նա վստահ է, որ թուրքն ու ադրբեջանցին հայերի հետ շփվելու ցանկություն ընդհանրապես չունեն, մեր ժողովրդին մոլորեցնում են։
«Արցախում ի՞նչ արեցին՝ մարդը դաշտում աշխատում էր՝ կրակեցին։ Խաղաղությո՞ւն է դա՝ սպանեցին մարդուն։ Սա՞ է իրենց ուզած խաղաղությունը, չի լինելու, թուրքը մնում է թուրք՝ դա հաստատվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Իրենց արյունակից եղբայրների ցանկությունն են կատարում այս իշխանությունները։ ԱԽ քարտուղար, վարչապետ կոչված՝ գետինը մտնեք ավելի լավ չէ՞, դուք ձեզ հայելու մեջ տեսնո՞ւմ եք, դու ինչպե՞ս եք ձեր երեխաների աչքերին նայում»,-ասաց հանրահավաքի մասնակիցը։
Հանրահավաքի մեկ այլ մասնակից ասաց՝ Փաշինյանը տվել է Արցախի 75 տոկոսը, թշնամին մտել է Սյունիքի, Գեղարքունիքի տարածք, ուրիշ ի՞նչ փաստ է պետք, որ գործող իշխանությունը հեռանա։
«2017 թ-ին ես գնել եմ անվադողեր իմ մեքենայի համար, որոնք արժեցել են 80 հազար դրամ, հիմա նույն անվադողերն արժեն 140 հազար դրամ՝ 60 հազար դրամ թանկացել է։ Եվ յուրաքանչյուր բնագավառում։ Դա է՞լ են նախկինները մեղավոր»,-ասաց հանրահավաքի մասնակիցը։
Մեկ այլ մասնակից նշեց, որ Փաշինյանին ինչքան լսել է քաղաքական և ոչ քաղաքական կարիերայի ընթացքում, միակ բանը, որ շատ լավ անում է՝ ընդամենը ստելն է։
«Դրա համար ինքը շատ բան կարող է ասել։ Եթե իրոք ուժեղ մանդատ ունի՝ ո՞րտեղ է կիրառում․ իրավապահ համակարգը քանդված է, արդարադատության համակարգը քանդված է, անվտանգության համակարգը քանդված է, օտարերկրյա թշնամի պետության ղեկավարը ինչ ուզում՝ ասում է, որևէ պատասխան չկա, այդ չագուչը ո՞րտեղ է օգտագործվում, կարո՞ղ է տվել են, տանի դնի տանը՝ պաշտի, եթե ինքն իրականում դա ունի»,-նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում․