կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-03 10:20
Առանց Կատեգորիա

Էս ի՞նչ է կատարվում Ձեզ հետ, Դուք անճանաչելի եք դարձել, պարո՛ն վարչապետ․ Մարուքյանը՝ Փաշինյանի ու նրա որակումների մասին

Էս ի՞նչ է կատարվում Ձեզ հետ, Դուք անճանաչելի եք դարձել, պարո՛ն վարչապետ․ Մարուքյանը՝ Փաշինյանի ու նրա որակումների մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հերքեց կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը՝ նշելով, որ իրենց մասին կեղծ լուրեր են տարածվում, և իրենք կապ չունեն ահաբեկչության հետ։

ԼՀԿ-ն առաջարկում էր երկրի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ծախսերը, որ ժամանակին հրապարակվում էին, հետո` ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, գաղտնի դարձան, փոփոխել, հետ բերելով նախկին տեսքին, դրանք կրկին հրապարակային դարձնել։

Մարուքյանը հիշեցրեց, որ այս նախագծին նախկինում «Ելք»-ի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Արտակ Զեյնալյանը կողմ են եղել, փոփոխությանն էլ դեմ են քվեարկել:

«Անճանաչելի եք դարձել, պարո՛ն վարչապետ, պարո՛ն արդարադատության նախարար, թե՞ մտածում եք, որ կարող եք նիստում նման սուտ բաներ խոսել: Հազար բան եք խոստացել, արեք, ո՞ւր է անցումային արդարադատությունը, աշխատեք: Եկել եք, ասում եք՝ խորհրդարանը պիտի անի, այ քեզ գան, ո՞վ պիտի անի, ձեր մեծամասնությո՞ւնը, թող անի, աշխատեք, ուղղակի աշխատեք: Ուրիշ բանուգործ չունե՞ք, հեգնում եք «Լուսավոր Հայաստան»-ին, հարկատուներից գումար եք ստանում, որ մեր մասին սո՞ւտ խոսեք: 

Քանի որ մեր մասին այս սուտը տարածվել է, պարո՛ն վարչապետ, Դուք անձամբ հետևեք, որ այս րոպեները գնան Հանրային ՀԸ լուրերով, որ Ձեր տեղեկատվությանը հակակշիռ լինի: Եթե չգնաց, ֆիքսում ենք, որ պետական ռեսուրսներն օգտագործում եք մեր մասին սուտ լուրեր տարածելու համար»,- հայտարարեց Մարուքյանը: