|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Գյումրիում բնակվող մի ընտանիքում որդին ծնողների և քրոջ կյանքի համար վտանգ սպառնացող իրավիճակ է ստեղծել: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
28-ամյա երիտասարդը տունը փորձել է այրել և երբ «ռաստվորիտելը» լցրել է տան մեջ, որպեսզի այրի, հայրը կանխել է նրա հաջորդ գործողությունները, որի ժամանակ էլ երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել հորը, ապա նաև՝ մորը, իսկ քրոջը՝ կծել է:
Մեզ հայտնի դարձավ, որ երիտասարդը ևս վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց, այժմ նա ստացիոնար բուժման մեջ է գտնվում:
Պարզվում է, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի և ընտանիքի անդամների վրա հարձակվել է՝ գտնվելով ագրեսիվ վիճակում: