կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-26 19:12
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնալու ենք մինչև վերջ, հորը բռնեք՝ տղան է փողոցում լինելու, քրոջը բռնեք՝ եղբայրը․ Իշխան Սաղաթելյան

Որևէ ձերբակալությունով, քաշքշուկով, նման մեթոդներով, մեր պայքարը չեք կարող կասեցնել, հաճախ նույնիսկ ուշադրություն չենք դարձնելու, գնալու ենք մինչև վերջ․ հորը բռնեք՝ տղան է փողոցում լինելու, քրոջը բռնեք՝ եղբայրը, հարևանին բռնեք՝ մյուսը, հետևաբար, էս շարժումը կասեցնել հնարավոր չէ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը Սասունցի Դավթի արձանի մոտ, որտեղից մեկնարկում է «Դիմադրություն» շարժման իրազեկման երթը։

«Երեկ և այսօր տարբեր ակցիաների ժամանակ Ոստիկանությունը դիմում է բիրտ ուժի․ ունենք ձերբակալվածներ։ Ընդամենը ասում ենք՝ դուք չեք կարող այսքան մարդու ձերբակալել, մենք պայքարի դուրս գալուց առաջ ասել ենք՝ պատրաստ ենք ամեն ինչի ու գնալու ենք մինչև վերջ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա արձանագրեց, որ տարբեր միջավայրերում ձևավորվել են դիմադրության օջախներ։

«Սա մեր պայքարի նպատակն է, որը հաջողությամբ իրականացնում ենք։ Հայաստանի մարզերից Երևան են շարժվում մեր խմբերը։ Երեկ Իջևանից, այսօր Տիգրանաշենից սկսեցին իրենց քայլարշավը արժանապատիվ մեր հայրենակիցները։ Մայիսի 28-ին քայլարշավով միանալու են նաև Սարդարապատից ու Բաշ Ապարանից ու շարժվեն Երևան»,-տեղեկացրեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․