|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Համակարգչամոլությունը ընտանեկան ողբերգության պատճառ է դարձել Աբովյան քաղաքում: Եղբայրը դանակահարել է քրոջն այն բանի համար, որ վերջինս չի ցանկացել իրեն զիջել համակարգիչը. գրում է «Փաստինֆոն»:
1997թ. ծնված անչափահաս Շ.Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել դանակահարությամբ հարազատ քրոջը կյանքին վտանգ սպառնացող վնասվածք հասցնելու համար: 2013թ. սեպտեմբերի 12-ի երեկոյան քույր ու եղբայր վիճաբանել են համակարգչով զբաղվելու հարցի շուրջ: Զայրացած եղբայրը նախ կծել է քրոջը, ապա խոհանոցից վերցրել է դանակն ու 2 անգամ հարվածել նրան` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնասվածք: Բարեբախտաբար, աղջկա կյանքը հաջողվել է փրկել: Բայց դյուրաբորբոք տղան հայտնվել է դատապարտյալի աթոռին:
Շարունակությունը` այստեղ: