|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ֆրանսիացի գործընկեր Նիկոլա Սարկոզիին ցանկացել է, որ նրա նորածին դուստրն ավելի շատ նման լինի մորը` մոդել Կառլա Բրունիին, քան հորը:
Սարկոզիի հետ հանդիպման ժամանակ արված` Օբամայի մաղթանքն արժանացել է լրագրողների բուռն ծափահարություններին, ծիծաղին, նաեւ Ֆրանսիայի նախագահի ուրախ արձագանքին:
«Դա Բարաքի ազդեցությունն էր: Նա 4 տարի ինձ ասում էր, թե ինչքան ֆանտաստիկ է աղջկա հայր լինելը: Ստիպված եղա հետեւլ նրա օրինակին»,- ի պատասխան ասել է Սարկոզին` նոյնպես արժանանալով մամուլի ծափողջույններին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: