կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-07 16:54
Իրավական

20-ամյա երիտասարդը հայտնել է, որ ինքն է դանակահարել երեք երիտասարդներին

20-ամյա երիտասարդը հայտնել է, որ ինքն է դանակահարել երեք երիտասարդներին

Այսօր առավոտյան 20-ամյա մի երիտասարդ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ ինքն է երեկ Հրազդանի կիրճում դանակահարել 3 երիտասարդներին:

Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ներկայումս ստուգվում են նրա ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ու առնչությունը միջադեպին: Նշենք, որ չի բացառվում` հիշյալ քաղաքացին, ով հանցագործության պատասխանատվությունն իր վրա է վերցրել, առնչություն չունենա դեպքին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ Հրազդանի կիրճում երեք երիտաարդի են դանակահարել:

Փաստի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Նշենք, որ երեկ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ` 21-ամյա Հարություն Հայրապետյանը, նաև` նույն հասցեի բնակիչ, 22-ամյա Վան Հայրապետյանըն, ով ստացել էր ձախ կրծքավանդակի և վերին վերջույթի կտրած-ծակած վերքեր, և 21-ամյա Գոռ Իսպիրյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։