կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-31 15:30
Իրավական

Շիզոֆրենիայով տառապող տղամարդը քրոջը թույլ չի տվել տեսակցել մորը. մանրամասներ` 80-ամյա կնոջ սպանությունից

Շիզոֆրենիայով տառապող տղամարդը քրոջը թույլ չի տվել տեսակցել մորը. մանրամասներ` 80-ամյա կնոջ սպանությունից

ՀՀ քննչական կոմիտեի  Կոտայքի մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ 80-ամյա կնոջն սպանելու դեպքի առթիվ:

Քաղաքացի Ա.Նազարյանը հաղորդում է տվել, որ «Շիզոֆրենիա» հոգեկան հիվանդությամբ տառապող իր եղբայրը շուրջ մեկ ամիս թույլ չի տալիս մտնել իր հայրական տուն և տեսակցել  80-ամյա մորը:

2015թ. օգոստոսի 28-ին ոստիկանության աշխատակիցների օգնությամբ Ա.Նազարյանն այցելել է հայրական ՝ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 154-րդ տուն, որտեղ տանը կից ավտոտնակի հորի միջից հայտնաբերվել է 80-ամյա Արաքսյա Անուշավանի Հարությունյանի դիակը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Նշանակվել է դատահողագիտական և դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև՝ պարզելու առերևույթ հանցագործություն կարատարած անձի կամ անձանց ինքնությունը: