|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Գերմանիայում Ռուսաստանի դեսպանությանը վրդովեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին կատակը, որը հրապարակվել է գերմանական Focus պարբերականում. հայտնում է Газета.ру-ն:
Պարբերականի նյութերից մեկը նվիրված է եղել Անգելա Մերկելին: «Նա իսկապես վախենում է Պուտինի շնից, սակայն չի վախենում շուն Պուտինից», - ասվում է Focus-ի նյութում («Sie hat zwar Angst vor Putins Hund, aber keine Angst vom Hund Putin»):
Գերմանիայում ՌԴ դեսպանատունն արդեն պահանջել է պարբերականից` ներողություն խնդրել կատարվածի համար: Դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Դենիս Միկերինը դիմել է պարբերականի գլխավոր խմբագրին` Ռոբերտ Շնայդերին, և խորհուրդ տվել «քաջություն հավաքել» և ներողություն խնդրել: