|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արդեն հայտնել ենք, որ Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ընթացքում դահլիճը դատարկ է եղել:
Ըստ T24-ի՝ թուրքական Star պարբերականը Էրդողանի ելույթը տեղադրել է թերթի գլխավոր էջում ՝ դատարկ դահլիճի լուսանկարը «փոխարինելով» լեցուն դահլիճով լուսանկարով:
Կայքի նպատակը եղել է Էրդողանի ճարտարախոսության ունկնդիրների թիվը մեծացնել, սակայն խաբելու փորձը ձախողվել է, եւ այն հայտնվել է ընթերցողների քննադատությունների կենտրոնում:
Հարկ ենք համարում նշել նաև այն փաստը, որ կայքն այնքան է թռիչք տվել երևակայությանը, որ կեղծված լուսանկարի վրա տեղադրել է հետևյալ տողերը՝ «Նախագահ Էրդողանը ՄԱԿ-ին և արևմտյան երկրների հասցեին ծանր մեղադրանքներ է հնչեցրել՝ դրանք շպրտելով նրանց դեմքին»: Սակայն ավելի դիպուկ կլիներ գրել՝ «Էրդողանն ինքն իր համար ելույթ է ունեցել»: