|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Գերմանիայում Ռուսաստանի դեսպանությանը վրդովեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին կատակը, որը հրապարակվել է գերմանական Focus պարբերականում: Պարբերականի նյութերից մեկը նվիրված է եղել Անգելա Մերկելին: «Նա իսկապես վախենում է Պուտինի շնից, սակայն չի վախենում շուն Պուտինից» - ասվում է Focus-ի նյութում:
Газета.ру-ն հայտնում է, որ պարբերականը բացատրություն է տվել` նշելով, որ չի ցանկացել վիրավորել Պուտինին: «Դա ավելի շուտ հեգնանքով բառախաղ էր»,- պարզաբանել է ամսագրի մամուլի քարտուղար Ալիս Վագները: Նրա խոսքով` գերմանական «Hund» բառը ուղիղ թարգմանությամբ նշանակում է «շուն», սակայն իր իմաստով հավասար է նաև «harter Hund» ձևակերմանը, որը նշանակում է «պինդ մարդ»: