ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. «Կավկազսկիյ ուզել» էլեկտրոնային պարբերականը անդրադարձել է...
Տարածաշրջանային հեղինակավոր «Կավկազսկիյ ուզել» էլեկտրոնային պարբերականը իր էջում տեղադրել է մանրամասներ վերջին շրջանում «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին (www.kavkaz-uzel.ru/articles/177532/): Կայքը անդրադարձել է նոյեմբերի 11-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում Փաշինյանի դեմ իրականացված հարձակմանը, հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների անցկացրած ակցիային և այլ մանրամասների: