Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ողջունելի քայլ է կատարել՝ սկսել է հավաքել Հայոց ցեղասպանությունը վերապրածների կամ նրանց ժառանգների պատմությունները:
Այդ կապակցությամբ թերթը գրել է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են: Պատմական գնահատումների համաձայն՝ 1.5 միլիոն մարդ է զոհվել օսմանյան ուժերի՝ պետականորեն կազմակերպված բռնության արդյունքում, այնտեղ, ուր նախկինում եղել է արևելյան Թուրքիան»:
Կայքը, նշելով, որ կոտորածի արդյունքում հարյուրհազարավոր հայեր տեղահան են արվել, և որ վերջին տարիներին Թուրքիայի կառավարությունը այդ տառապանքները ճանաչելու քայլեր է ձեռնարկել, սակայն Հայաստանը դարձյալ մեղադրել է թուրքերին փաստերն անտեսելու մեջ, գրել է. «Կիրակի Վատիկանում մատուցված հատուկ պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապն այդ կոտորածն անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Ուղերձ, որը Թուրքիայի կողմից ընդունվել է որպես «մեծ հիասթափություն և տխրություն»:
«Եթե Դուք Հայաստանից կամ Հայկական սփյուռքից եք կամ ապրում եք արտասահմանում, մենք ուզում ենք լսել Ձեր պատմությունները, թե ինչպես է Ցեղասպանությունը ձևավորել՝ Ձեր ընտանիքի պատմությունը»,- գրում է թերթը՝ թվելով մի շարք հարցեր, օրինակ՝
1. Ունե՞ք նամակներ, լուսանկարներ այդ ժամանակվանից:
2. Արդյոք Ձեր ընտանիքը փախե՞լ է և ինչպե՞ս է դա ազդել Ձեր այսօրվա կյանքի վրա:
Թերթը նաև հայտնում է, որ կցանկանար լսել, թե տվյալ անձն ինչպես է ոգեկոչելու տարելիցը եւ արդյո՞ք ինչ-որ հատուկ բան անում է՝ տարելիցը նշելու համար:
Թերթն առաջարկում է այդ պատմությունները տեղադրել իրենց կայքում ստեղծված հատուկ բաժնում կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: Թերթը խոստանում է դրանք օգտագործել տարելիցը լուսաբանող նյութերում: