|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ադրբեջանական haqqin.az պարբերականում հոդված է հրապարակվել «Ի՞նչ է իրականում կատարվել շփման գծում» վերնագրով: Հոդվածագիրն անդրադառնում է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում առկա լարվածությանը և տեղի ունեցած միջադեպերին:
Լրագրողը, բնականաբար, առաջնորդվելով ադրբեջանական ժողովրդի «աչքին թոզ փչելու» քաղաքականությամբ, հերքում է ադրբեջանական չհաջողված դիվերսիայի փաստը, սակայն հոդվածի վերջում գրում է.
«Ադրբեջանական կողմը բացատրություններ չի տալիս՝ իրավիճակի հետ կապված: Չկա որևէ տեղեկություն շփման գծում տիրող իրավիճակի մասին: Ամեն օր տեղեկություն է հայտնվում բանակում ինքնասպանությունների, վթարների մասին: Եվ նման անհասկանալի պայմաներում հանկարծ ի հայտ է գալիս զոհված կապիտանի մասին լուրը: Իսկ նրա անունը նույնիսկ չի հրապարակվում»:
Հոդվածագիրը նաև նշում է, որ առկա լարվածությունը սահմանին մեծացել է Փարիզում նախատեսված Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ֆոնին: