Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ վաղը` ժամը 10-ին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող` Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Նա կառավարության անդամներին հրավիրեց ներկա գտնվել այդ միջոցառմանը:
Նշենք, որ համաժողովը կմեկնարկի լիագումար նիստով, որի բացման խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ողջույնի խոսքով հանդես կգա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ելույթներով հանդես կգան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը, ՀՀԿ և ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, ՀՕՄ Կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը:
Հրանուշ Հակոբյանը նաև նշեց, որ այսօր` ժամը 17-ին, պետական պատկերասրահում Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում կմեկնարկի ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանի՝ Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Խաղաղության արվեստը» ցուցահանդեսը: