Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Epress.am-ը տեղեկացնում է, որ կնոջը 9 տարի շարունակ ծեծելու, հոգեբանական և ֆիզիկական ցավ պատճառելու մեջ մեղադրվող` 33-ամյա Սարգիս Հակոբյանի գործով այսօրվա դատական նիստից հետո բռնարար ամուսնուն պաշտպանող մի խումբ տղամարդիկ հարձակվել են մյուս կողմի ներկայացուցիների վրա:
Ընտանեկան բռնության զոհ դարձած Հասմիկ Խաչատրյանին սատարող քաղաքացիները ևս բռնության ենթարկվելու սպառնալիքի են արժանացել: Մի խումբ տղամարդիկ և կանայք հայհոյանքներ են տեղացել նրանց հասցեին, պահանջել հեռանալ Գավառից:
Վիճաբանության հրահրողներից էր «Հայ-ռուսական միավորում» կազմակերպության ղեկավար, նախկին Առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, ով պատրաստվում էր իր թեկնածությունն առաջադրել 2013թ․ նախագահական ընտրություններին։ Այսօր դատարանի մոտ նա բղավել է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» տնօրեն Լարա Ահարոնյանի վրա և հորդորել նրան` «չքանդել հայ ընտանիքը»։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
18+