Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված սովալդի դեղով մեր երկրում հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի բուժման աննախադեպ ծրագիր է իրականացվում։ Այն կյանքի չէր կոչվի առանց ժամանակակից այդ դեղն արտադրող, աշխարհում ճանաչված «Գիլեադ» կազմակերպության բարի կամքի։ ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես կապի մեջ է եղել այս կազմակերպության հետ` բանակցելով հեպատիտ Ց-ով հիվանդների առավել մեծ խմբերի բուժում իրականացնելու հարցի շուրջ։
Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ Լևոն Ալթունյանն այսօր ընդունել է «Գիլեադի» բժշկական տնօրեն Այսան Մուրթեզաօղլուն և ԱՊՀ երկրների գործադիր տնօրեն Սերգեյ Պիոնտին։ Նախարարը նշել է, որ հեպատիտ Ց-ով հիվանդների բուժումը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջին 1000 հիվանդի բուժման արդյունքները, որոնք գոհացրել են դեղ արտադրող ընկերության ներկայացուցիչներին։ Կարևորելով «Գիլեադի» աջակցությունը` նախարարն առաջարկել է համատեղ իրականացնել նաև հայ մասնագետների լրացուցիչ վերապատրաստում ժամանակակից դեղերով բուժումն առավել արդյունավետ կատարելու համար։
Այնուհետև, քննարկվել են համագործակցության ընդլայնմանը, «Գիլեադ» ընկերության դեղերի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովմանը վերաբերող և այլ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ստեղծված համագործակցությունը։ Առաջիկայում դեղ արտադրող խոշորագույն կազմակերպությունը հեպատիտ Ց-ի բուժման համար Հայաստանին կտրամադրի նոր սերնդի, միջազգային որակին համապատասխան դեղեր` եվրոպական շուկայական արժեքից անհամեմատ մատչելի` հատուկ գնով։
Նշենք, որ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, ՀՀ ԱՆ գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը։