Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ 25.05.2017թ. կառավարության հերթական նիստում հավանության է արժանացել Կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի`
1. Տնային պայմաններում սպասարկվող այն անձանց, ովքեր չեն օգտվումօրենսդրությամբ նախատեսված՝ անվճար դեղ ստանալու իրավունքից, բժշկի նշանակումով կտրամադրվեն անվճար դեղեր,
2. «Վետերան» օթևանում բնակվող անձանց, ըստ գնահատված կարիքի, կտրամադրվեն առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաև բժշկի նշանակումով՝դեղեր (այն անձանց, ովքեր չեն օգտվում օրենսդրությամբ նախատեսված՝ անվճարդեղ ստանալու իրավունքից): Օթևանում կսահմանվի բուժքրոջ շուրջօրյահերթապահություն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Տնայինպայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ըտնային պայմաններում խնամքի ծառայություններ է տրամադրում Երևան քաղաքում բնակվող շուրջ 1500 տարեց ու հաշմանդամություն ունեցող անձանց: Սպասարկվողները հիմնականում խնամքի կարիք ունեցող, միայնակ, սոցիալապես անապահով տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձինք են: Սպասարկվողների ընդհանուր թվաքանակի մոտ 30%-ը հաշմանդամություն ունեցող անձինք են և օգտվումեն օրենսդրությամբ նախատեսված՝ անվճար դեղ ստանալու իրենց իրավունքից, իսկ սպասարկվողներիմնացած մասը՝ ավելի քան 1000 մարդ, չունի այդ իրավունքը, և փոփոխությամբ նրանց ևս տրվում է այդիրավունքը:
«Վետերան» օթևանում բնակվում են Երևանում բնակարան չունեցող, պետության ու հասարակության առջևմեծ վաստակ ունեցող տարեց անձինք:
Օթևան ընդունված անձինք ապահովվում են կացարանով, ըստ անհրաժեշտության՝ առաջին անհրաժեշտության իրերով (օթևան ընդունվելիս լինում են այնպիսի անձինք, որոնք իրենց հետ ոչինչ չեն ունենում), նրանց մատուցվում են առաջին բժշկական օգնության ևսպասարկման ծառայություններ, այդ թվում՝ անվճար դեղ տրամադրելը (բժշկի նշանակումով):
Օթևանում մշտապես գործել է բուժքրոջ շուրջօրյա հերթապահություն, սակայն կա անհրաժեշտություն հստակեցնելնշված գործընթացները, և այդ խնդիրներն ամրագրելով համապատասխան իրավական ակտում՝ դրանցտալ իրավական կարգավորում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին