|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Նոյեմբերի 1-ից Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը կանցնի սպասարկման նոր ձևաչափի։
Ինչպես հայտնում է Ներքին գործերի նախարարությունը, կենսաչափական նոր ծառայությունները կիրականացնի մասնավոր գործընկեր՝ ժամանակակից, բարեկարգ և հարմարավետ հատուկ գրասենյակներում։
Սկզբում կգործեն 14 հասցեներ՝ Երևանում և մարզերում։ Երևանում սպասարկումը կլինի «Երևան Մոլ» (Արշակունյաց պողոտա, 34/3) և «Մեգամոլ» (Գայի պողոտա, 16) կենտրոններում, մարզերում՝ Արտաշատ, Եղեգնաձոր, Կապան, Վաղարշապատ, Աշտարակ, Աբովյան, Հրազդան, Գյումրի, Վանաձոր, Իջևան, Գավառ, Մարտունի։
Ըստ ՆԳՆ ծրագրի՝ 2027-ի առաջին եռամսյակում գրասենյակների թիվը կհասնի 23-ի։ Այդ փուլում նոր կենտրոններ կբացվեն Մեղրիում, Գորիսում, Արմավիրում, Դիլիջանում, Բերդում, Ալավերդիում, Ստեփանավանում, Արթիկում և Արարատում։