կարևոր
3265 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-30 14:35
Հասարակություն

Որոշ ապրանքների գնման համար նոր կտրոններ կտրամադրվեն

Որոշ ապրանքների գնման համար նոր կտրոններ կտրամադրվեն

Առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հանձնաժողովի համակարգմամբ: Տվյալ հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն այսուհետ կատարելու է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահը`որպես հանձնաժողովի նոր նախագահ։ Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։

Այսօրվանից սկսվել են նոր կտրոնների պատրաստման ու տրամադրման նախապատրաստական աշխատանքները։ Հավելյալ մանրամասը տեղեկությունների ու նոր մոտեցումների մասին կհայտարարվի մոտ օրերս։