Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի տեղեկություններով` ավարտվել են առողջապահության նախարարության կողմից Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C վարակի դեպքի առթիվ ձևավորված խմբի ուսումնասիրությունները, և նախարարությունն արդեն իսկ իրավապահներին է հանձնել հանձնաժողովի կողմից իրականացված մասնագիտական ուսումնասիությունների արդյունքների վերաբերյալ արված եզրակացությունը:
Մեր տեղեկությունների համաձայն` եզրակացության մեջ նշված է, որ վարակի տարածման աղբյուրը եղել է ներհիվանդանոցային հիգիենայի նորմերը չպահպանելը, իսկ դրա մեղավորների ցուցակում նախարարությունն ընդգրկել է 4 հավանական մեղավորների:
Իրավապահները դեռևս քննարկում են վարակի տարածման պատճառների հիմնական վարկածները: Հավանաբար, շուտով կավարտվի գործի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին Քաջարանի բժկական կենտրոն առողջանալու նպատակով ընդունված տասնյակից ավելի քաղաքացիներ այնտեղից դուրս եկան սուր հեպատիտով: Սյունիքի մարզպետարանի ենթակայության տակ գործող բուժհիմնարկի արդեն նախկին տնօրեն Վարդան Ավագյանը, որ արդեն հինգ ամիս է, ինչ անհասանելի է թե' լրագրողների և թե' քաղաքացիների համար, մեր տեղեկություններով, գտնվում է Հայաստանում և գործի շրջանակներում արդեն իսկ կանչվել է հարցաքննության:
Պաշտոնական հայտարարության համաձայն` դեպքը տեղի էր ունեցել ստերիլիզացման կանոնները խախտելու հետևանքով, վարակազերծված չեն եղել մի քանի բժշկական գործիքներ, և սա վերանորոգված և տեխնիկապես զինված հիվանդանոցում:
Ի դեպ, ներհիվանդանոցային հիգիենան չպահպանելու համար նախարարությունն առ այսօր նկատողություն և կարգապահական տույժ չի կիրառել որևէ բուժաշխատողի նկատմամբ: Ասում են, թե սպասում են հարուցված քրեական գործի ավարտին: