Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար նշանակված Շուշանիկ Միրզախանյանն այսօր պաշտոնապես ներկայացվեց Կինոկենտրոնի աշխատանքային անձնակազմին։
Ինչպես նշեցին թե′ նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, թե′ Կինոկենտրոնի տնօրենի՝ արդեն նախկին պաշտոնակատար Գևորգ Գևորգյանը, Միրզախանյանը նոր մարդ չէ այստեղ, պրոֆեսիոնալ է և բանիմաց։
Տեր-Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Գևորգյանին՝ երկարամյա աշխատանքի համար։
«Կինոարտադրության մեջ աշխատանքային նոր սկզբունքներ են որդեգրվում, կարծում եմ՝ տնտեսական-վարչական հիմքն այստեղ լավ է դրված։ Ստեղծագործական մասով անելիք շատ կա», -ասաց Գևորգ Գևորգյանը։
Շուշանիկ Միրզախանյանն ավարտել է Կինեմատոգրաֆի համամիութենական պետական ինստիտուտը ( Մոսկվա )՝ կինեմատոգրաֆի տնտեսագիտություն մասնագիտությամբ։
Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, 20-ից ավելի գեղարվեստական և վավերագրական ֆիլմերում՝ որպես նկարահանող խմբի տնօրեն։ 2004-2009թթ. աշխատել է «Հայկ» կինոստուդիայի փոխտնօրենի պաշտոնում, 2009թ.-ից՝ տնօրենի։ Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Ամուսնացած է, ունի դուստր և որդի։
ՀՀ մշակույթի նախարարություն