|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հայակ» ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխությունը, որը միտված է խթանելու և զարգացնելու ազգային կինոարտադրությանը, նոր անունների բացահայտմանը, տեղի կունենա 2013թ. ապրիլի 13-ին` Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:
Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանի խոսքով էլ` եթե 2012թ. առաջին մրցանակաբաշխությունն ամփոփում էր անկախության տարիներին ստեղծված ֆիլմերը, ապա երկրորդ մրցանակաբաշխությունը կինոարտադրության 90-ամյակն է ազդարարում. «Ֆիլմերը, որոնք կմասնակցեն մրցույթին, նախապես հանրային ցուցադրման կդրվեն»:
Մուրադյանը տեղեկացրեց նաև, որ ժյուրիի կազմը բաղկացած կլինի 13 անձից: «Կանոնակարգի համաձայն` եթե ժյուրիի որևէ անդամ մասնակցել է մրցույթին ներկայացված ֆիլմերից անգամ մեկի ստեղծմանը, ապա վերջինս իրավունք չունի քվեարկելու անվանակարգի համար»,- ասաց Մուրադյանը` հավելելով, որ 2013թ. կինոմրցույթը կունենա 15 անվանակարգ և, բացի հիմնական անվանակարգերից, կշնորհվեն նաև հատուկ մրցանակներ` հայկական կինոյի զարգացման գործում ունեցած վաստակի համար: