կարևոր
340 դիտում, 3 ժամ առաջ - 2024-09-27 12:09
Քաղաքական

Իշխանությունը նպատակաուղղված պարտության է տարել պետությանը՝ ոչ միայն Արցախը հանձնելով, այլ ՀՀ-ն դարձնելով խոցելի. Աբրահամյան

Իշխանությունը նպատակաուղղված պարտության է տարել պետությանը՝ ոչ միայն Արցախը հանձնելով, այլ ՀՀ-ն դարձնելով խոցելի. Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

Փաշինյանի ինքնախոստովանությունը, թե իր մեղավորությունն այն էր, որ 2018 թվականին անկեղծ չի եղել հասարակության հետ և չի ասել, որ իր պատկերացումներում Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, արդեն բավարար է համոզվելու, որ 2020 թվականի պատերազմում հաղթելու նպատակ չի դրվել և պարտությունը երաշխավորված է եղել:

Իշխանությունը նպատակաուղղված պարտության է տարել պետությանը՝ ոչ միայն Արցախը հանձնելով, այլ Հայաստանը դարձնելով խոցելի, ինչն էլ հետագայում ճանապարհ բացեց ՀՀ տարբեր հատվածների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի և մեծաթիվ զոհերի արձանագրման վրա: