|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ամերիկացի 25-ամյա երիտասարդ Սքոթ Բլամշտեյնը դարձել է այս տարվա Պոկերի համաշխարհային սերիայի վերջին տուրի հաղթող՝ շահելով 8.1 մլն դոլար:
Ըստ The Guardian-ի՝ Բլամշտեյնը շահել է՝ հաղթելով Փենսիլվանիայից Դենիել Օթին: Ի դեպ, նա, պարտվելով հանդերձ, շահել է 4.7 մլն դոլար ու զբաղեցրել 2-րդ տեղը:
«Ինձ շատ դուր եկավ այսօրվա խաղը: Սա պոկերի առաջնություն է, որտեղ կարևոր են հաջողությունն ու խաղային հմտությունները»,-ասել է արդեն միլիոնատեր դարձած երիտասարդը:
Երիտասարդը նշել է, որ մտադիր է գումարը բիզնեսի մեջ ներդնել: