կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-12 13:15
Առանց Կատեգորիա

Ամերիկացին իր շան օգնությամբ 1 մլն է շահել

Ամերիկացին իր շան օգնությամբ 1 մլն է շահել

ԱՄՆ Այդահո նահանգի բնակիչն իր հավատարիմ կենդանու օգնությամբ վիճակախաղով 1 մլն դոլար է շահել. հայտնում է Лента.ру-ն:

 

Շան տերը` Հյուզը,  նախատեսում էր տոմս գնել մեկ այլ խանութից, սակայն շունը փակել է մեքենայի դուռը ներսից, երբ նրանք գտնվել են լցակայանում, և Հյուզը ստիպված տոմսը գնել է այնտեղից: Հյուզը 45 րոպե հրամաններով ստիպել է շանը սեղմել կոճակը և բացել դուռը, միևնույն ժամանակ, նա խնդրել է իր ընկերուհուն գնալ խանութ և վիճակախաղի տոմս գնել։ Որոշ ժամանակ անց շունը վերջապես բացել է մեքենայի դուռը։

 

Իսկ լցակայանից գնված տոմսը Հյուզին և նրա 33 ընկերներին, ովքեր երկար տարիներ մասնակցում են վիճակախաղերի (ընկերությունը յուրաքանչյուր շաբաթ 1 տոմս է գնում), բերել է 1 մլն դոլարի շահում։