|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլի 7–ին Գերմանիայի Հալլե քաղաքում կայացած կարատեի WKF վարկածով միջազգային խոշոր մրցաշարում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը գրավել է պատվավոր առաջին հորիզոնականը:
Ունանյանն անցկացրեց թվով 7 մենամարտ՝ բացարձակ հաղթանակ տանելով բոլոր մենամարտերում: Մրցաշարին մասնակցում էին աշխարհի շուրջ 32 երկրների մարզիկներ:
Հաղթանակից անմիջապես հետո Ունանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրան հոսպիտալացրել են Հալլեի քաղաքային հիվանդանոցներից մեկում: Մի քանի ժամ այնտեղ մնալուց հետո նրան դուրս են գրել , ըստ բժշկի եզրակացության ցավոք նա նման վնասվածքից հետո չի հասցնի վերկանագնվել և պատրաստվել գալիք աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 20-22-ը Թուրքիայում:
Հայ մարզիկն իր մարզումները սկսել էր դեռևս հունվար ամսից՝ նշանակետի տակ առնելով ապրիլի 20-22-ը Ստամբուլում կայանալիք WSF վարկածով աշխարհի առաջնությունը