|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Բելառուսի Բրեստ քաղաքում մինի-ֆուտբոլի մաքսային ծառայությունների միջև անցկացված 11-րդ միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղրղզստանի մաքսային ծառայությունների թիմերը, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թիմը զբաղեցրել է առաջին տեղը և առաջին անգամ դարձել մրցաշարի հաղթող:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսի թիմը, իսկ երրորդը Ուկրաինայի մաքսավորներն են եղել: Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին մրցաշարի հաղթողի գավաթը հանձնել և պարգևատրել է Բելառուսի Մաքսային պետական կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին