Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում նախքան օրակարգին անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանը մի դիտարկում հնչեցրեց հարկային պարտավորության չափով արգելանքի կիրառման վերաբերյալ։
Վերջին ամիսների ընթացքում ՊԵԿ-ը և ԿԲ-ն հարկային մարմինների կողմից դրամական միջոցների արգելանքը պարտավորության հստակ չափով կիրառումն ապահովելու նպատակով իրականացրել են անհրաժեշտ իրավական ակտերի ու նախագծերի մշակման աշխատանքներ։ Նշված իրավական ակտերի ընդունումը հնարավորություն կընձեռի գործնականում նվազագույնի հասցնել հարկային պարտավորության չափը գերազանցող գույքի և դրամական միջոցների արգելադրման դեպքերը։
Վարչապետը նշեց, որ կառավարությունը ակնկալում է ՊԵԿ-ի և ԿԲ-ի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը և նոր մեխանիզմների իրագործումը։
«Պարոն Հարությունյան, մենք ու՞ր ենք հասել այս գործում»,- ՊԵԿ նախագահին հարցրեց Կարեն Կարապետյանը։
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պատասխանեց, որ համաձայն վարչապետի հանձնարարականի, ՊԵԿ-ի ու ԿԲ-ի կողմից մշակվել է համապատասխան նախագիծ, որը կստորագրվի մոտակա օրերին և կմտնի կիրառության մեջ։