կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-19 23:06
Արցախ

Արցախում մեկնարկել է հարկային վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին օրենքի կիրառման գործընթացը

Արցախում մեկնարկել է հարկային վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին օրենքի կիրառման գործընթացը

Մեկնարկել է «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ԱՀ օրենքի կիրառման գործընթացը:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ նշված օրենքով հարկ վճարողներին հնարավորություն է ընձեռվում 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ու չվճարված ապառքներն ամբողջությամբ ու դրանց նկատմամբ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված և չվճարված տույժերի 10 տոկոսը սահմանված ժամանակացույցով և կարգով մարելու դեպքում ազատվել հաշվարկված և չվճարված (այդ թվում` ստուգման ակտերով) տույժերի 90 տոկոսից և տուգանքներից, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքի 68-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ հնարավորություն է ընձեռվում նաև 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված ու չվճարված ապառքներն ու տուգանքներն ամբողջությամբ ու դրանց նկատմամբ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված և չվճարված տույժերի 10 տոկոսը սահմանված ժամանակացույցով և կարգով մարելու դեպքում ազատվել հաշվարկված և չվճարված (այդ թվում` ստուգման ակտերով) տույժերի 90 տոկոսից, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքի 68-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից: Պետք է մինչև 2019 թվականի մարտի 1-ը հարկային մարմիններ ներկայացնել մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկ-հաշվետվություններ (այդ թվում` ճշտված), և սահմանված ժամանակացույցով ու կարգով դրանց հետևանքով առաջացող ապառքներն ամբողջությամբ ու մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված տույժերի 10 տոկոսը մարելու դեպքում ազատվել հաշվարկ-հաշվետվությունների (այդ թվում` ճշտված) ներկայացման արդյունքում հաշվարկվող տույժերի 90 տոկոսից և տուգանքներից:
 
Նշենք, որ արտոնությունից օգտվելու նպատակով անհրաժեշտ է մինչև 2019 թվականի մարտի 1-ը դիմել հաշվառման վայրի հարկային մարմին` օրենքին համապատասխան հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մարման ժամանակացույցի հաստատման համար:
 
Հավելենք, որ մանրամասն տեղեկությունների համար ցանկացողները կարող են այցելել tax.nk.am կայք: