|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում նշանակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում: Ստուգումն իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումների համատեղ ուժերով, որի արդյունքում 2018 թվականի հուլիսի 26-ին կազմված ստուգման ակտով կազմակեպությաննն առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման 5,2 մլրդ. դրամ հարկային պարտավորություն (ԱԱՀ-ի և շահութահարկի գծով:) 2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ընկերությանն առաջադրված լրացուցիչ հարակային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին