կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-06 21:46
Տարածաշրջան

Իրանը չեղարկում է հերթական պարտավորության կատարումը

Իրանը չեղարկում է հերթական պարտավորության կատարումը

Իրանն ակտիվացրել է աշխատանքները «Ֆորդո» ստորգետնյա միջուկային օբյեկտում՝ նպատակ ունենալով մինչեւ շաբաթ ուրանի հարստացման մակարդակը հասցնել 4 ու կես տոկոսի:

Այսպիսով, Իրանը հրաժարվում է կատարել 2015-ի միջուկային համաձայնագրով ստանձնած հերթական պարտավորությունը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը փորձում է փրկել Իրանի եւ գերտերությունների միջեւ կնքված այդ համաձայնագիրը, կարծում է, որ պաշտոնական Թեհրանն առաջին անգամ բացահայտ ցույց է տալիս, որ մտադիր է ամբողջությամբ դուրս գալ գործարքից:

Ռուսաստանի արտգործնախարարը հորդորել է Իրանին կատարել իր պարտավորությունները, թեեւ նշել է, որ Մոսկվան հասկանում է, թե ինչու է Թեհրանը նման քայլերի գնում: Սերգեյ Լավրովն այս իրավիճակի համար Միացյալ Նահանգներին է մեղադրել: Համաձայնագրով սահմանափակվում էր Իրանի միջուկային ծրագիրը՝ Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկման դիմաց: Սակայն գործարքից Միացյալ Նահանգները դուրս բերելու եւ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները վերականգնելու եւ խստացնելու Դոնալդ Թրամփի որոշումից հետո, Թեհրանն աստիճանաբար հրաժարվում է իր պարտավորությունների կատարումից: