Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ԿԱ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունը կենտրոնացված կարգով վերլուծությունների արդյունքում բացահայտել է չհայտարարագրված հարկվող օբյեկտներ:
Մասնավորապես, անշարժ գույքի օտարման և վարձակալության գործարքների տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում վերհանվել են այն դեպքերը, երբ տնտեսվարող սուբյեկտները հարկային մարմին չեն ներկայացրել համապատասխան հաշվարկներ և պետական բյուջե վճարումներ չեն կատարել:
57 հարկ վճարողներ ներկայացրել են հաշվարկներ (այդ թվում` ճշգրտված)՝ ավելի քան 785 մլն դրամ հարկային պարտավորության գումարով, իսկ 115 հարկ վճարողների գծով կատարվել են հարկային պարտավորությունների հաշվարկներ՝ 2329.2 մլն դրամի չափով:
Բոլոր նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական և իրավախատումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություններ` հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Բացի այդ` հարուցվել է 40 քրեական գործ՝ 1287 մլն դրամ չվճարված հարկային պարտավորության գումարով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին