|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Կառավարությունը 2019 թվականին Սևանա լճից թույլատրվածից ավելի ջրառ չի իրականացնելու: Այդ մասին կառավարության նիստում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այս պահի դրությամբ թույլատրելի 170 միլիոն խմ-ից 30 մլն խմ-ով պակաս ջուր է բաց թողնվել, իսկ անցած տարվա նույն օրվա համեմատ՝ 53 միլիոն խմ-ով պակաս: Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա։ Ավելին՝ այս պահին խնայել ենք շուրջ 30 մլն խմ»,- ասաց նախարարը:
Նա հավելեց, որ, նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ, Սևանա լճի մակարդակն արդեն 2 սմ-ով բարձր է։