Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Խորրադարանում լրագրողների հետ զրույցի ժամանկ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Սևանա լճի վերաբեյալ օրենսդրությունը նախատեսում է հնարավորություն Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու համար:
«Օրենքը նախատեսում է հիմքեր՝ տնտեսական խիստ անհրաժեշտություն կամ արտակարգ իրավիճակներ՚,- ասաց Մինասյանը, ապա նշեց, որ իերնց կարծիքը եղել է նախնական տարբերակի վրա, երբ որ առանձին ծրագրով ներկայացված չէր, նշել են, որ օրենքով պետք է ներկայացվի: ՙՄենք երբեք դեմ չենք արտահայտվել Սևանա լճից 100 մլն լիտր ջուր բաց թողնելուն՝ ասել ենք, որ դրա հիմնավորումը պետք է համապատասխանի օրենքի պահանջներին»,- ընդգծեց նախարարը:
Ըստ նախարարի՝բնապահպանական տեսակետից բնական է, որ լրացուցիչ ջուր վերցնելը պետք է համարվի բացասական ազդեցություն: ՙՊարզ է՝ ցանկացած ծավալի ջուր վերցնելը քան 17 մլն է համարվում է, որ ազդեցությունը կարող է բացասական լինել Սևաանի համար, բայց այս բոլոր դիտարկումները նաև ընթացքում պետք է իրականացվի: Պնդումը՝ դրական հաշեկշիռ կունենանք ընթացքում պետք է պարզ դառնա: չի կարելի հաշեկշռի մասով նախապես ասել դրական կլինի թե բացասական՚,- ընդգծեց նա: