Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել ու պարզել, որ սուրճը նվազեցնում է մահացությունը բոլոր ոչ ինֆեկցիոն հիվանդություններից: Այս մասին հոդվածը հրապարակվել է Annals of Internal Medicine-ում:
Հետազոտությունն անցկացվել է 45-75 տարեկան 190 հազար կամավորների շրջանում, որոնց մեջ ներգրավված են եղել բոլոր ռասսաների ներկայացուցիչներ: Դիտարկումը 16 տարի է տևել, որի ընթացքում մահացել է 60 հազար մարդ: Նրանց 36 տոկոսը մահացել է սրտանոթային հիվանդություններից, իսկ 31 տոկոսը՝ քաղցկեղից:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրական մեկ բաժակ սուրճի օգտագործումը 12 տոկոսով նվազեցնում է մահացությունը բոլոր հիվանդություններից, իսկ օրական 3 բաժակի կիրառումը՝ 18 տոկոսով: Դիտարկումն իրականացրած խմբի ներկայացուցիչներից մեկն ասել է, որ սուրճն իր մեջ մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ ու ֆենոլային միացություններ է պարունակում, իսկ դրանք հակաքաղցկեղային նշանակություն ունեն: